Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացնում Ասադին


«Ազատ Սիրիայի բանակ» ընդդիմադիր զինված շարժումը նախագահ Բաշար ալ-Ասադին ներկայացրել է վերջնագիր` պահանջելով իրագործել ՄԱԿ-ի առաջարկած խաղաղության պայմանագիրը եւ սպառնալով հակառակ դեպքում չեղյալ հայտարարել հրադադարը։

Հայտարարության մեջ ասվում է, որ անցած ուրբաթ օրը Հուլայում Ասադի իրականացրած կանանց եւ երեխաների սպանդը այլեւս անիմաստ է դարձնում հրադադարը պահպանելու պարտավորությունը։

Ընդդիմությունը վերջնագրով պահանջում է Սիրիայի բանակից անմիջապես հրադադար հաստատել եւ մինչեւ հունիսի 1-ի կեսօր զորքն ու տեխնիկան դուրս բերել բնակելի վայրերից։

Ընդդիմությունը Բաշար ալ-Ասադի վարչակազմից պահանջում է ազատել բոլոր ձերբակալված ցուցարարներին եւ քաղբանտարկյալներին, անկախ մամուլի ու մարդասիրական կազմակերպությունների համար ազատ մուտք ապահովել բոլոր շրջաններ։

Ընդդիմությունը առաջարկում է նաեւ ՄԱԿ-ի միջնորդությամբ սկսել «լուրջ բանակցություններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG