Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն կարող է հարցաքննվել 1996-ի սպանության գործով


Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ, անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն կարող է որպես վկա հարցաքննվել 1996 թվականին պատգամավոր, ձեռներեց Եվգենի Շերբանի սպանության գործով:

1996 թվականին Տիմոշենկոն գլխավորել է Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգը:

Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG