Մատչելիության հղումներ

Հայաստանում կբուժվեն Մերձավոր Արեւելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաները


Հայասանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին:

«ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երեւանում կրթական, մշակութային, առողջապահական մի շարք հաստատություններ կատարած իր այցելություններից տպավորությունները, նշել, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով եւ առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով: Նա տեղեկացրել է, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա է գտնվել «Կյանքի շնորհ» միջազգային ասոցիացիայի եւ կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի տեխնիկապես հագեցած եւ բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաեւ Մերձավոր Արեւելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան», - ասված է նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Նասեր Կազեմինին համոզմուն է հայտնել, որ Հայաստանն այս եւ մի շարք այլ ուղղություններով կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG