Երեւանի քաղաքապետարանը եւ մշակույթի նախարարությունը երեքշաբթի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ շինարարական աշխատանքների հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով` Փակ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցված են:
Մշակույթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, եւ միայն հանձնաժողովի եզրակացության արդյունքներով կքննարկվի իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը:
Մինչդեռ, հիշեցնենք, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը արդեն իսկ տասնյակ քաղաքացիների ստորագրություններով ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչ Կարո Այվազյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացավ որեւէ գնահատական տալ նախօրեին Փակ շուկայում տեղի ունեցածին: Հովհաննիսյանի խոսքով` շինարարությունն իրականացնող ընկերությունը պնդում է, թե 6 կամարները ինքնափլուզվել են:
«Շինարարի ներկայացուցչի բացատրությամբ` օրվա վերջում նրանք նկատել են, որ ետնամասի կամարի մի հատվածը սկսեց փլուզվել, դեֆորմացիաներ սկսեցին առաջանալ, եւ որպեսզի դա անկանխատեսելի փլուզում չառաջացնի, ուզեցին այդ կամարը քանդել: Դա միաձույլ կոնստրուկցիա է, եւ մի հատը, որ քանդվում է, մնացածը նույնպես քանդվում են: Դա նրա վարկածն է», - ասաց Այվազյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ էության, հաստատել է կամարների ինքնափլուզման վարկածը: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, թե տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու համար` վթարային իրավիճակներից եւ փլուզումից խուսափելու նպատակով:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ինքնափլուզումը բացառեց` վկայակոչելով տեսագրությունները, որտեղ երեւում է, ինչպես է շինտեխնիկան քանդում կամարները:
«Եթե դա պրոֆեսիոնալն է ասում, ինձ թվում է, դա մոտավորապես ինքնահրկիզման տանող մի բան է, ու մենք այդ մարդուն վստահել ենք ոլորտը: Եվ այդ մարդիկ բոլորը կառուցապատողի հետ գնացել են գործարքի, աչք են փակել: Այդ գործարքի պատճառով մենք կորցնում ենք Փակ շուկան», - ասաց ճարտարապետը:
Մշակույթի նախարարությունը եւ քաղաքապետարանը հաստատում են, որ կառուցապատողն ուներ միայն ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն: Կարո Այվազյանի վստահեցմամբ` որեւէ բան քանդելու թույլտվություն շինարարները չեն ունեցել, ուստի կսահմանվի տույժ, բայց առաջնահերթ խնդիրը, նրա խոսքով, կամարները նույնությամբ վերականգնելն է:
Սարհատ Պետրոսյանը կամարները վերականգնելուն տարբերակին դեմ չէ. ճարտարապետը իրատեսական է համարում շենքը նախկին տեսքին բերելը:
«Ուղղակի պետք է ցանկություն լինի: Ցանկացած սրտացավ մասնագետ կարող է շենքի առկա հուշարձանային էլեմենտները պահպանելով ստանալ մի ֆանտաստիկ շենք, կառույց, որի մեջ կարող է լինի սուպերմարկետ, կարող է լինի իր [Սամվել Ալեքսանյանի] օղու գործարանը, շաքարավազի բաժանման արտադրամաս…», - ասաց նա:
Հատկանշական է, սակայն, որ Հուշարձանների պահպանության գործակալությունը այժմ արդեն պնդում է, թե շենքը խիստ վթարային վիճակում է: Կարո Այվազյանը վկայակոչում է փորձագիտական երեք անկախ կազմակերպություններից ստացած եզրակացությունները: Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ այսպես թե այնպես կամարները քանդվելու էին, Այվազյանը պատասխանեց. - «Գուցե եւ… մենք հակված չէինք դրան, բայց այստեղ անվտանգության խնդիր կար: Բայց մենք վերջնական որոշում չէինք տվել, որ դա քանդվեր», - ասաց Այվազյանը: