Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՄԱԿ-ում բողոքում է Ղարաբաղի զորահանդեսի առիթով


ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` բողոքելով մայիսյան Եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում անցկացված զորահանդեսի կապակցությամբ։

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Մեհթիեւը իր նամակում «Հայաստանի սադրիչ ակցիա» եւ «ուժի ցուցադրություն» է որակել Ղարաբաղի զորահանդեսը։

Նշելով, որ զորահանդեսին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, եւ որ զորահանդեսի ժամանակ արդիական զինատեսակներ էին ցուցադրվում, ներառյալ` հայաստանյան արտադրության, ադրբեջանցի դիվանագետը եզրակացնում է` այդ փաստերը հերքում են «առասպելը, թե Հայաստանի գործողությունները ընդհանուր ոչինչ չունեն Ադրբեջանի տարածքի օկուպացման հետ»։

Իր ծավալուն նամակը ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը եզրափակում է պնդմամբ, թե «Հայաստանի վարած քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը եւ պահանջում է անդադրում ուշադրություն ՄԱԿ-ի եւ ամբողջ միջազգային հանրության կողմից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG