Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է 250 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` մայիսի 20-26-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG