Մատչելիության հղումներ

Իրանը երկրորդ ատոմակայանն է կառուցում


Պաշտոնական Թեհրանն այսօր հայտարարել է Բուշերում երկրորդ ատոմակայանը կառուցելու ծրագրերի մասին։ Պետական հեռուստաընկերության հաղորդմամբ, 1000 Մգվ հզորությամբ կայանի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի եւ կավարտվի 2014 թվականին։

Հայտարարությունը հնչել է Իրանի եւ վեց գերտերությունների միջեւ Բաղդադում շաբաթվա սկզբին տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնք այդպես էլ լուրջ արդյունքներ չէին արձանագրել՝ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու հարցում։ Այդուամենայնիվ, կողմերը համաձայնել են բանակցային եւս մեկ հանդիպում ունենալ մեկ ամսից, այս անգամ՝ Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG