Մատչելիության հղումներ

Հայաստանը 2013-ին կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը


Ապրիլի 23-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնեց Ալբանիային:

«Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը եւ, օրակարգային հարցերին անդրադառնալուց բացի, մտահոգություն հայտնեց ԵԽ որոշ անդամ երկրներում այլատյացության եւ մասնավորապես ատելության քարոզչության հաճախակիացող դեպքերի առնչությամբ, որոնք, ցավոք, երբեմն պայմանավորված են քաղաքական շարժառիթներով եւ այդ առնչությամբ կոչ արեց Եվրոպայի խորհրդին եւ անդամ երկրներին հետեւողական քայլեր ձեռնարկել նման դրսեւորումները բացառելու եւ դատապարտելու ուղղությամբ», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարների կոմիտեի հաջորդ 123-րդ նստաշրջանը տեղի կունենա 2013 թվականի մայիսի 16-ին, որի ընթացքում Նախարարների Կոմիտեի նախագահությունը կստանձնի Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG