Մատչելիության հղումներ

Շրջանավարտների մասնակցությամբ վթարներ չեն գրանցվել


Մայիսի 25-ին «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության եւ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Վերջին զանգի» օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե տարվա կտրվածքով, թե նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG