Մատչելիության հղումներ

Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը


Եգիպտոսում սկսվել է Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո անցկացված առաջին նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը:

Պաշտոնական տվյալները վաղը հայտնի կդառնան, սակայն «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչները հայտարարում են, թե 200-ից ավելի ընտրատեղամասերի հաշվարկով հաղթանակ է տանում իրենց թեկնածուն` Մուհամեդ Մուրսին:

Ընտրատեղամասերի ընդհանուր թիվը 13 հազարից ավելի է:

Տեղական հեռուստաընկերությունները եւս, հղում կատարելով
exit poll-ի արդյունքներին, նշում են, որ Մուրսին կհայտնվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG