Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ երեկոյան հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ 2011 թվականի զեկույցը։
Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ասված է, մասնավորապես, որ երկրում ոտնահարված են իշխանությունն ընտրությամբ փոխելու, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական անկախ համակարգ ունենալու` քաղաքացիների իրավունքները։
Փաստաթղթում հիմնական ուշադրությունը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների վրա է կենտրոնացած, որտեղ 2011-ին տեղի ունեցան «արաբական գարնան» հեղափոխություններ:
Պետդեպարտամենտը կարծում է, որ ավտորիտար ռեժիմների անկումը այս երկրներում հնարավորություն է ստեղծել մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների համար, սակայն տարածաշրջանի երկրներում դեռեւս պահպանվում է անհանգստությունը:
Երկրների շարքում, որտեղ մարդու իրավունքները առանձնակի կոպտությամբ են խախտվում, Պետդեպարտամենտը նշել է Իրանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Բելառուսը: