Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ընդունել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, ով հաջորդ ամիս ավարտում է իր պաշտոնավարությունը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Աշոտ Հովակիմյանն ու Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկել են ՍԾՏՀ-ի շրջանակներում համագործակցության եւ օրակարգային այլ հարցեր:

ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի` այսօր մեկնարկած 39-րդ լիագումար նիստի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG