Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Վլադիմիր Գերաշչենկոյի լիազորությունները սառեցվել են այն բանից հետո, երբ բրիտանական BBC հեռուստաընկերությունը նրան մեղադրել է Լոնդոնի օլիմպիադայի տոմսերի` Ուկրաինային տրամադրված չափաբաժնի անօրինական վաճառքի մեջ:
Բրիտանական հեռուստաընկերությունը թաքնված տեսախցիկով արված մի տեսագրություն է ցուցադրել, որում Գերաշչենկոն խոստանում է Օլիմպիական խաղերի առնվազն 100 տոմս վաճառել` կանխիկ գումարի դիմաց:
Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ, հայտնի թեթեւատլետ Սերգեյ Բուբկան հայտարարել է, որ BBC-ի տրամադրած տեղեկատվությունը ստուգելու համար Կիեւում հատուկ հանձնաժողով է ստեղծվելու: