Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը նշում է իր 88-ամյակը


Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացումը Երեւանում: 7-ը հոկտեմբերի, 2011 թ.
Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացումը Երեւանում: 7-ը հոկտեմբերի, 2011 թ.
Քնար եւ Միշա Ազնավուրյանների ընտանիքում 88 տարի առաջ ծնվել է Վաղինակ Ազնավուրյանը, ով տարիներ անց իր արվեստով դյութելու էր միլիոնավոր մարդկանց:

60 տարուց ավելի է, որ Ազնավուրի երգերը թեւածում են ողջ աշխարհում, 60 տարուց ի վեր քանի սերունդ է քանի տարի ապրել Շառլի երգերով, որոնք հնչել են ու հնչում են:

Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, ու իր ապրած 88 տարիների բարձունքից տեսել է, թե ովքեր, ինչ հռչակավոր երգիչներ են կատարել իր երգերը: Այդ երգերը, թեեւ, լավագույնս հնչում են հենց իր` Շառլ Ազնավուրի կատարմամբ:

Իր ծննդյան օրը Ազնավուրը մի քանի անգամ նշել է Հայաստանում: Անցյալ տարվանից վերջապես նա իր տունը ունի նաեւ հայրենիքում, որտեղ նրան միշտ սպասում են:

please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG