Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ջորջո Նապոլիտանոյին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ այդ երկրում իրար հաջորդած երկու ողբերգական իրադարձությունների՝ Բրինդիզիի Ֆալկոնեի անվան քոլեջի մոտ կատարված ահաբեկչության, ինչպես նաեւ երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

«Անկեղծ վշտակցություն եմ հայտնում բարեկամ Իտալիային անմեղ մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների եւ պատճառված ավերածությունների կապակցությամբ», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հեռագրում։ - «Վստահ եմ, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս դաժան փորձությունը։ Իտալիայի ժողովրդի համար այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերը, մտքերն ու հոգիները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG