Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Չիկագոյում մասնակցեց Աֆղանստանի հարցով գագաթնաժողովին


Երեկ Չիկագոյում տեղի է ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG