Մատչելիության հղումներ

Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ խնդիրը հարթվեց


Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիր այցելող ուխտավորներին եւ զբոսաշրջիկներին հաջողվել է մտնել համալիրի տարածք` շնորհիվ երկու պետությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքում:

Այս ամսվա սկզբին Ադրբեջանի կառավարությունը խոչընդոտել էր ուխտավորների եւ զբոսաշրջիկների մուտքը վանական համալիր` հայտարարելով, որ համալիրը գտնվում է ադրբեջանական տարածքում:

Դավիթ Գարեջիի վանական համալիրի շրջանում Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանը վերջնականապես հստակեցված չէ, կան վիճարկելի հատվածներ:

Համալիրը ներառում է ավելի քան 20 եկեղեցի եւ մեծ թվով քարանձավներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG