Մատչելիության հղումներ

Եմենում ահաբեկչության հետեւանքով առնվազն 90 մարդ է զոհվել


Առնվազն 90 մարդ զոհվել եւ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով։

Հաղորդագրությունների համաձայն` ահաբեկչի թիրախն են եղել Եմենի հյուսիսային եւ հարավային հատվածների միավորման 22-ամյակի կապակցությամբ վաղը կայանալիք տոնակատարությունների փորձին մասնակցող զինվորները եւ ուսանողները։ Ալ-Սաբին հրապարակում` երկրի նախագահի նստավայրի դիմաց անցկացվող փորձի ժամանակ զինվորական համազգեստով անձը պայթեցրել է իր մարմնին ամրացված պայթուցիկը։

Փորձին ներկա են եղել Եմենի պաշտպանության նախարարը եւ զինված ուժերի շտաբի պետը, որոնք պայթյունից չեն տուժել։

Ենթադրվում է, որ ինքնասպան ահաբեկիչը կապ է ունեցել «Ալ-Ղաիդա» խմբավորման հետ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG