Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը` քանի դեռ այդ երկրի իշխանությունները չեն համաձայնել իրենց միջուկային ծրագրի շուրջ լիարժեքորեն համագործակցել միջազգային հանրության հետ:
Քեմփ Դեւիդի իր նստավայրում Մեծ ութնյակի գագաթնաժողովի երկրորդ օրը Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ «ութնյակը» մտադիր է այսուհետ եւս, դիվանագիտական միջոցներին զուգահեռ, կիրառել նաեւ պատժամիջոցները` Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Գագաթնաժողովի օրակարգի առանցքային հարցերից է նաեւ եվրոյի գոտում ճգնաժամը: Բացելով այս ուղղությամբ քննարկումները` Օբաման նշել է, որ բանակցությունների բոլոր մասնակիցները կարեւոր են համարում «ֆինանսական կոնսոլիդացիան» տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում: