Մատչելիության հղումներ

Եվրամիության առաջնորդները Հունաստանին հորդորում են մնալ եվրոյի գոտում


Եվրամիության առաջնորդները համոզմունք են հայտնել, որ Հունաստանի տնտեսական խնդիրների լուծման լավագույն տարբերակն այդ երկրի համար եվրոյի գոտում մնալն է:

Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն մասնակցում են ամերիկյան Քեմփ Դեւիդում ընթացող Մեծ ութնյակի գագաթնաժողովին, որի օրակարգում կենտրոնական տեղերից մեկում եվրոյի գոտու, մասնավորապես, Հունաստանի իրավիճակն է:

Բարոզուն վերահաստատել է, որ եվրոյի գոտու երկրները պատրաստ են կատարել պայմանավորվածություններն ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հունաստանին` եթե վերջինս կատարի նախկինում ընդունված համաձայնագրերի պայմանները:

Այս հայտարարությունները հնչել են Հունաստանում խորացող քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը կարող է հանգեցնել, որ երկիրը դուրս գա եվրոյի գոտուց: Եվրամիության հետ համաձայնության կողմնակիցները վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո չկարողացան կառավարություն ձեւավորել:

Խորհրդարանական նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG