Բրիտանական հեղինակավոր Guardian թերթը, այսօր «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ հոդվածում պնդել է՝ «ադրբեջանցիները չեն զգում հաջորդ շաբաթ մեկնարկող «Եվրատեսիլ» մրցույթի փայլն ու հմայքը»։
Եվրոպական՝ նախեւառաջ բրիտանական մամուլը, շարունակում է անդրադառնալ Ադրբեջանում ստեղծված կացությանը, փաստելով, որ ի տարբերություն նախորդ անգամների այս տարի մրցույթը հազիվ թե վերածվի ավանդական համաեվրոպական տոնակատարության: Պատճառը, ըստ Guardian-ի մեկնաբան Հյու Ուիլյամսոնի, մեկն է․ - «Մարդու իրավունքների ոլորտում ստեղծված այն անմխիթար վիճակը, որն առկա է Ադրբեջանում»:
Արձանագրելով, որ «Եվրատեսիլը» առաջին հերթին ազատությունների վերահաստատմանն ուղղված միջոցառում է, բրիտանացի լրագրողը նկատում է․ - «Բաքվում անցկացվող մրցույթն այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում»:
«Խոսքի ազատության վիճակը երկրում սարսափելի է․ վեց լրագրողներ այժմ բանտում են գտնվում մտացածին եւ անհեթեթ մեղադրանքների հիման վրա: Ճաղերի ետեւում են նաեւ մի քանի տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ: Խաղաղ բողոքի ակցիաները դաժանորեն ճնշվում են։ Վերջին նման միջադեպն արձանագրվեց Բաքվի կենտրոնում բառացիորեն մի քանի օր առաջ», - գրում է Guardian-ի թղթակիցը` նկատելով, որ Եվրոպական հեռարձակողների միությունը՝ EBU-ն, կարծես գերադասում է չնկատել այդ ամենը:
«Այն փաստը, որ խոսքի ազատության հաշվին ապրող մեդիա միավորումը փաստորեն անտեսում է ստեղծված կացությունը, լուրջ հարված է այդ կազմակերպության հեղինակությանը», - նկատում է Ուիլյամսոնը` նշելով, որ մրցույթի կազմակերպիչների ցանկացած փորձ` խոսել մարդու իրավունքների խախտումների մասին, առաջացնում է ադրբեջանական իշխանությունների վրդովմունքը:
Guardian-ի թղթակիցը նկատում է, որ այժմ, երբ մրցույթին հաշված օրեր են մնացել, Հեռարձակողների միությունը հազիվ թե կարողանա արմատական փոփոխությունների ենթարկել իր մոտեցումները:
«EBU-ն, սակայն, դեռ կարող է պատրաստվել հետմրցութային ժամանակաշրջանի դիտարկմանը: Մրցույթից հետո ընկած ժամանակահատվածում, երբ միջազգային ուշադրությունը կենտրոնանա այլ խնդիրների վրա, ամենախոցելի վիճակում են հայտնվելու տեղացի ակտվիստներն ու լրագրողները», - նկատում է Ուիլյամսոնը, - «Եվրոպական հեռարձակողների միությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը հաջորդ մրցույթների վերաբերյալ: Ինչպես նշեց EBU-ի ներկայացուցիչներից մեկը՝ «Ի՞նչ ենք անելու, եթե հանկարծ մայիսի 26-ի մրցույթում հաղթի Բելառուսը»: