Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ-ի առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, ինչի հետեւանքով դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG