Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստաընկերությունը, հավանաբար, կհեռարձակի «Եվրատեսիլ»-ը


Եվրոպական հեռարձակողների միության լրատվամիջոցների հետ կապերի վարչության ղեկավար Անիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ եթերում առանց ընդմիջումների ցուցադրի մրցույթի` Բաքվում կայանալիք եզրափակիչ փուլը, հակառակ դեպքում` Հայաստանը կարող է զրկվել հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ին մասնակցելու իրավունքից։

Հարցին, թե արդյոք կա նման մտավախություն, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատասխանեց. - «Չեմ կարող դա մեկնաբանել, պարզապես կարող եմ ասել, որ, հավանաբար, կցուցադրենք մրցույթը: Կրկին ուզում եմ ասել, որ ոչ մի նման պատիժ, նման միտում չկա: Սրանք պարզապես կետեր են, որոնք պետք է պահպանել: Կարծում եմ, որ այնպիսի երկիր կհաղթի, որ դրանից հետո խնդիրներ չեն առաջանա ոչ մի երկրի մոտ չմասնակցելու կամ մասնակցելու»:

Եվրոպական հեռարձակողների միությունը պարտավորեցրել է Հայաստանին մուծել ե'ւ մրցույթի մասնակցավճարը, ե'ւ տուգանք` այդ վճարի 50 տոկոսի չափով: Թե որքան է կազմում գումարը՝ չի հրապարակվում:

«Սա կանոնադրության պահպանման միտում ունի, որպեսզի առհասարակ բոլորը ենթարկվեն եւ պահպանեն այդ կանոնները, որոնք կան գրված: Մեր մասնակցության գումարը ինքնիրենով արդեն սիմվոլիկ գումար է: Դրա կեսը եւս լրացուցիչ՝ ավելի սիմվոլիկ մի գումար», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց Գոհարը:

Անիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը վկայակոչել է կանոնակարգը, ըստ որի` մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած երկիրը որոշակի ժամկետից հետո չի կարող փոխել իր որոշումը, մինչդեռ Հայաստանը «Եվրատեսիլ»-ին մասնակցությունից իր հրաժարվելու մասին հայտարարել է, «երբ բոլոր ժամկետները արդեն սպառված էին»։

Գոհար Գասպարյանը այս առնչությամբ հայտարարեց. - «Ձեզ ինչ է թվում՝ մենք լուսնի՞ց ենք իջել: Հիշո՞ւմ եք՝ մենք պատրաստվում էինք մասնակցել եւ մենք ընտրություն էինք անում: Շփոթմունք չի կարող տեղի ունենալ, եթե մենք այդ կազմակերպության հետ երկար տարիներ աշխատում ենք եւ փայլուն գիտենք թե՛ օրենքները, թե՛ կանոնները եւ ամեն ինչը: Արդեն կատարել էինք որոշակի գործեր՝ մասնակցության հետ կապված: Սակայն երբ Ալիեւը հայտարարեց, որ համայն հայությունը նրանց թիվ մեկ թշնամին է, եւ երգիչները սկսեցին նաեւ բոյկոտել շատ հարցերի հետ կապված, պարզապես իրեն հարգող ոչ մի պատվիրակություն չէր կարող այլեւս մեկնել»:

Հիշեցնենք, որ ըստ մրցույթի կանոնների, «Եվրատեսիլ»-ին չմասնակցող երկիրը չունի քվեարկելու իրավունք:
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG