Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլին» ընդառաջ՝ Բաքվում իրավապահները ցրել են ընդդիմության բողոքի ակցիան


Բաքվում իրավապահները ցրել են ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիան, որի հիմնական պահանջն էր հավաքների ազատության ապահովումն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Ընդդիմադիրները մտադիր էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը, դեռ ակցիայի մեկնարկի պահին բռնություն կիրառելով, ցրել է հավաքվածներին, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Ընդդիմադիրները հայտարարում են, որ եթե ազատ չարձակվեն բանտարկված 13 ընդդիմադիրները, իրենք բողոքի ակցիաներ կանցկացնեն Եվրատեսիլ մրցույթի օրերին:

Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG