Մատչելիության հղումներ

Մարգար Օհանյանի դատը կրկին հետաձգվեց


Այսօր հերթական անգամ երկու շաբաթով հետաձգվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատը` նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանի վատառողջության պատճառով:

Ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի յուրացման եւ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեջ մեղադրվող Մարգար Օհանյանի դատը ընդհատվել էր ապրիլի 17-ին, երբ նրա պաշտպանը կրկին վատառողջության պատճառով չէր ներկայացել դատարան: Այսօր Օհանյանի փաստաբանը պետք է հանդես գար պաշտպանական ճառով:

Հիշեցնենք, մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետին դատապարտել ութ տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձապես խոշոր չափերով յուրացում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG