Մատչելիության հղումներ

Ցույցեր, բախումներ եւ ձերբակալություններ Իսպանիայում


Իսպանիայում ոստիկանությունը այսօր 18 ցուցարարի է ձերբակալել, որոնք, չենթարկվելով ցույցը արգելող որոշմանը, ամբողջ գիշեր մնացել են Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում՝ բողոքելով կառավարության կիրառած խիստ միջոցների դեմ:

Հաղորդվում է, որ վաղ առավոտյան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում երկու ոստիկան վիրավորվել է։

Շաբաթ օրը Իսպանիայում հզոր ցույցեր անցկացվեցին, երկրով մեկ ավելի քան 100 հազար ցուցարարներ դուրս եկան փողոցներ՝ նշելու համար կառավարության ֆինանսական կոշտ մեթոդների դեմ ցույցերի սկսվելու մեկ տարին:

Իսպանիայի վարչապետը այսօր ասել է, որ այդ միջոցները անխուսափելի են՝ հաշվի առնելով երկրի ֆինանսական ծանր վիճակը:

Գործազրկությունը Իսպանիայում հասել է 24 տոկոսի: Գործազուրկների կեսը երիտասարդներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG