Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանի դիմումը մերժվեց


Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը այսօր մերժեց մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վիկտոր Դալլաքյանի դիմումները` նույն ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում առաջադրված անկուսակցական Էդմոն Մարուքյանի թեկնածությունը եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին։

Մերժման հիմքում բավարար փաստերի բացակայությունն է եւ այն, որ դիմումները ներկայացվել էին սահմանված ժամկետները լրանալուց հետո:

Հանձնաժողովի մեկ այլ որոշման համաձայն` մայիսի 6-ի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգավոր է ընտրվել Էդմոն Մարուքյանը:


Նարե Ստեփանյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG