Մատչելիության հղումներ

Մոսկվայում կրկին ընդդիմադիրներ են ձերբակալվել


Մոսկվայում շարունակվող «քաղաքական զբոսանքների» ժամանակ վաղ առավոտյան կրկին ձերբակալվել են ընդդիմադիր գործիչներ: Նրանց թվում է ընդդիմադիր առաջնորդներից մեկը` Ալեքսեյ Նավալնին: Նա իր բլոգում գրել է, որ իրեն տեղափոխող մեքենայի մեջ եղել է եւս 23 ակտիվիստ:

Ռուսական կայքերը հաղորդում են, որ այս պահին Մոսկվայում շարունակվող բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 100 մարդ:

Ընդդիմությունը Ռուսաստանի մայրաքաղաքում անժամկետ «քաղաքական զբոսանքներ» է հայտարարել մայիսի 7-ից:

Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինը երդմնակալությամբ ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Դմիտրի Մեդվեդեւը երեկ նշանակվեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG