Մատչելիության հղումներ

Հանրապետականը ամենից շատ գումար ծախսեց ընտրություններում


Նախընտրական քարոզչության ընթացքում ամենից շատ գումար ծախսեց ընտրություններում ամենից շատ ձայն հավաքած Հանրապետական կուսակցությունը: Ամենից քիչ գումար ծախսեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների ու պատգամավորների նախընտրական հիմնադրամների վերաբերյալ տեղեկություններ ունի մինչեւ մայիսի երկուսն ընկած ժամանակահատվածը: Համաձայն դրանց, Հանրապետական կուսակցության հիմնադրամ մուտք է արվել ավելի քան 102 միլիոն դրամ: Կուսակցությունն այս գումարից ծախսել է 80 միլիոն դրամ:

Հանրապետական կուսակցությունից հետո ամենից շատ գումար մուծվել է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական հիմնադրամ՝՝ ավելի քան 89 միլիոն դրամ, որի մեծ մասը՝ 73 միլիոն դրամը, ծախսել է:

«Ժառանգությունից» հետո ամենից շատ գումար մուտք է արվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական հիմնադրամ: 79 միլիոն դրամից «Բարգավաճը» չի ծախսել մոտ 10 միլիոն դրամը:

Նախընտրական հիմնադրամներ մուտք արած գումարի ու ծախսերի ցուցակում հաջորդ տեղերը գրավում են «Օրինաց երկիր» ու Դաշնակցություն կուսակցությունները: ՕԵԿ-ը 42 միլիոն դրամը ծախսել է գրեթե ամբողջությամբ՝ հիմնադրամում թողնելով 6 հազար դրամ: ՀՅԴ-ն իր նախընտրական հիմնադրամում 41 միլիոն դրամից թողել է 2.000 դրամը:

Հայ ազգային կոնգրեսը ծախսել է իր նախընտրական հիմնադրամ մուտք արված ավելի քան 16 միլիոն դրամի մեծ մասը՝ չծախսելով ընդամենը 13.000 դրամ:

Հիմնադրամ մուտք արված գումարի եւ ծախսերի մեծությամբ Կոնգրեսին հաջորդում է Կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստները ծախսել են իրենց նախընտրական հիմնադրամ մուտք արված ավելի քան 2 միլիոն դրամը՝ թողնելով 8 հազար դրամ:

Միավորված հայեր կուսակցությունը իր հիմնադրամ մուտք արված 1 միլիոն դրամը ծախսել է գրեթե ամբողջությամբ՝ հիմնադրամում թողնելով 3 հազար դրամ:

Ամենից քիչ գումար մուտք է արվել Դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամ`մոտ կես միլիոն դրամ, որից դեմոկրատները մինչեւ մայիսի 2-ը հիմնադրամում պահել են 10.000 դրամ:

please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG