Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարությունը հաստատել է խորհրդարանը ցրելու մասին օրինագիծը


Այսօր Իսրայելի կառավարությունը հաստատել է խորհրդարանը ցրելու մասին օրինագիծը: Այժմ նոր օրինագիծ է պատրաստվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունները սեպտեմբերի 4-ին նշանակելու վերաբերյալ:

Իսրայելական խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ ներկայիս գումարման խորհրդարանի պատգամավորները իրենց աշխատանքը կավարտեն երեքշաբթի օրը: Հարցումների համաձայն, ներկայումս վարչապետ Բենիամին Նաթանյահուն լուրջ մրցակիցներ չունի, եւ նրա կուսակցությունը կարող է նոր խորհրդարանում մեծամասնություն ապահովել:

Մի շարք վերլուծաբաններ համարում են, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստություն են Իրանի նկատմամբ հարված հասցնելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG