Մատչելիության հղումներ

Պուտինը ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, Մոսկվա, 7-ը մայիսի, 2012թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, Մոսկվա, 7-ը մայիսի, 2012թ.
Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլի Մեծ պալատում կայացած հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը։

Նա ռուսական պետության ղեկավար դարձավ արդեն երրորդ անգամ, սակայն առաջին անգամ` վեց տարի ժամկետով։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` երդմնակալության արարողության ժամանակ Պուտինը ձեռքը դրել է Սահմանադրության վրա եւ հայտարարել. - «Երդվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազորությունները իրականացնելիս հարգել եւ պահպանել մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, պահպանել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, պաշտպանել պետության ինքնիշխանությունը եւ անկախությունը, անվտանգությունը եւ ամբողջականությունը, հավատարմորեն ծառայել ժողովրդին»։

Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը հայտարարել է, որ Պուտինը պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը, ինչից հետո երգչախումբը կատարել է Ռուսաստանի օրհներգը։

Պուտինի երդմնակալությունից հետո Դմիտրի Մեդվեդեւը, ով երկիրը ղեկավարել է չորս տարի, ավտոմատ կերպով դադարեցնում է նախագահի պարտականությունների կատարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG