Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը անցավ 7 տոկոսի շեմը


Հայաստանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների` այսօր ժամը 10-ի սահմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված նախնական արդյունքների համաձայն, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հաղթահարել է խորհրդարան անցնելու համար դաշինքի դեպքում պարտադիր 7 տոկոսի շեմը` 7.05 տոկոս։

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հաջորդականությունը ըստ ստացած քվեների մեկ ժամ առաջ հրապարակված տվյալների համեմատ չի փոխվել` Հայաստանի հանրապետական կուսակցություն` 44.06 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»` 30.32 տոկոս, Հայ ազգային կոնգրես` 7.05 տոկոս, «Ժառանգություն»` 5.77 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցություն` 5.69 տոկոս, «Օրինաց երկիր»` 5.8 տոկոս, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 1.06 տոկոս, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 0.36 տոկոս, «Միավորված հայեր»` 0.21 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG