Մատչելիության հղումներ

Միասնական շտաբը «անարժանահավատ» է համարում ընտրությունների մասնակիցների թիվը


Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հերթական հայտարարությունն է հրապարակել, որում հիշեցնելով, որ քվեարկության օրվա ընթացքում արդեն իսկ իր կողմից հրապարակվել են ընտրական գործընթացում տեղ գտած օրինախախտումների վերաբերյալ երկու հայտարարություններ, նշում է. - «Ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ»։

Երեք քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ձեւավորած միասնական շտաբը նաեւ անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման եւ վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG