Մատչելիության հղումներ

Դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման


Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների ընթացքում, ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման, որոնցից 20-ը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում:

Դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն, քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ` 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով, 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ստացված հաղորդումներից 1-ով տրվել է պարզաբանում, 1-ն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG