Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 21։00-ին հրապարակեց ընտրությունների մասնակցության տվյալները։
Ըստ այդմ` ժամը 20։00-ի դրությամբ երկրի տարածքում, նախնական տվյալներով, քվեարկել է 1 միլիոն 559 հազար 627 ընտրող կամ ընտրողների 62.26 տոկոսը:
Ընտրողների ամենամեծ ակտիվությունը, պաշտոնական տվյալներով, գրանցվել է Սյունիքի մարզում` 72.09 տոկոս:
Մայրաքաղաքում քվեարկել է 484 հազար 531 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողներ քաղաքացիների 56.11 տոկոսը: Մայրաքաղաքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը, ըստ ընտրացուցակների, 813 հազար 898 է:
ԿԸՀ-ն պարտավոր է մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել երեք ժամը մեկ:
Ընտրացուցակներում, ինչպես ԿԸՀ-ում հայտարարեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, մայիսի 5-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 484 հազար 3 ընտրող։ ԿԸՀ-ի տվյալներով, սակայն, ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 522 հազար 962-ն է։
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով պարզաբանելով ոստիկանության եւ ԿԸՀ-ի ունեցած թվերի տարբերությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ի ցուցակներում ընդգրկված են նաեւ լրացուցիչ ցուցակներով ընտրողները եւ զինծառայողները։ Վերջիններիս թիվը, ըստ Մուկուչյանի` գաղտնի է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 24-ից կսկսի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը։
Անուշ Մարտիրոսյան