Մատչելիության հղումներ

Զոլաքար գյուղից ահազանգում են բռնությունների մասին


ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղի կառույցն ահազանգում են, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից (թիվ 24 ընտրատարածք) մի շարք տեղամասերում բռնություն է գործադրվում:

ՀԱԿ-ի տեղի շտաբի ղեկավար Կորյուն Մհերյանի փոխանցմամբ` գյուղապետը ինչ-որ երիտասարդների հետ մտել է ընտրատեղամաս ու ծեծկռտուք սարքել:

«Ծեծել են մեր տղերքին, «Բարգավաճ»-ի տղերքին, կամերաները ձեռքներից վերցրել են ու բաց նշում են անում եւ տանում-լցնում են: Ատամ-մատամ ջարդել են մեր վստահված անձանց: Հիմա տղերքը զանգում են, որ գնան տեղամասեր: Մենք արդեն դատախազություն, բոլոր տեղերը ներկայացրել ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մհերյանը` հավելելով նաեւ, որ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը չի պատասխանում իրենց հեռախոսազանգերին:

«Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց հեռախոսով կապվել թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանի հետ:

«Այդպիսի ինֆորմացիա չկա: Մեզ ահազանգ է եղել, որ Զոլաքարի երեք տեղամասերում կռիվ-քաշքշոցներ են եղել… Ես մեկնել եմ տեղում… միլիցիայի բաժնի պետի գլխավորությամբ: Որեւիցե դիմում-բողոք որեւիցե վստահված անձից եւ հանձնաժողովի անդամից չենք ունեցել», - հայտարարեց Ղազարյանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG