Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ընդդիմադիր եւ անկախ կայքերը հարձակման են ենթարկվել


Այսօր առավոտյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, «Դոժդ» հեռուստաընկերությունն ու «Կոմերսանտ» հրատարակչատունը հայտարարել են իրենց ինտերնետային կայքերի նկատմամբ կատարված հաքերային հարձակման մասին։ Դրանց պատճառով, ըստ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Վլադիմիր Վարֆոլոմեեւի, կայքերը ընդհատումներով են աշխատում։

Մոսկվայում այսօր ընդդիմությունը նախատեսում է «Միլիոնների երթ» անցկացնել՝ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից մեկ օր առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG