Հունաստանում այսօր առավոտից մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն, երկրի քաղաքական դաշտում արդեն շուրջ 40 տարի առաջատար դիրք զբաղեցնող երկու կուսակցությունները՝ սոցիալիստներն ու պահպանողականները, այս անգամ անհրաժեշտ թվով ձայներ չեն ստանա՝ կառավարություն ձեւավորելու համար։
Հաղորդվում է, որ խորհդարան անցնելու համար պարտադիր 3 տոկոսի շեմը այս անգամ կարող են հաղթահարել մինչեւ մեկ տասնյակ կուսակցությունները, ինչն աննախադեպ թիվ է երկրի պատմության մեջ։
Նախընտրական վերջին հանրահավաքում սոցիալիստների ներկայացուցիչ, ֆինանսների նախկին նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, թե երկիրը կարող է կանգնել դեֆոլտի եւ ծայրահեղ աղքատության առջեւ, եթե ընտրողները ձայն տան Եվրամիության հետ համաձայնեցված բյուջետային փաթեթին ընդդիմացողներին։