Մատչելիության հղումներ

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 35.54 տոկոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակեց ընտրությունների մասնակցության տվյալները։

Ըստ այդմ, ժամը 14։00-ի դրությամբ երկրի տարածքում, նախնական տվյալներով, քվեարկել է 896 հազար 568 ընտրող կամ ընտրողների 35.54 տոկոսը:

Ընտրացուցակներում ընդգրկված է 2 միլիոն 522 հազար 962 ընտրող:

Ընտրողների ամենամեծ ակտիվությունը, պաշտոնական տվյալներով, գրանցվել է Սյունիքի մարզում` 44.07 տոկոս:

Մայրաքաղաքում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողներ քաղաքացիների 33.25 տոկոսը:

ԿԸՀ-ն պարտավոր է մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել երեք ժամը մեկ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG