Մատչելիության հղումներ

ՏԸՀ-ների 218 անդամներ չեն ներկայացել եւ փոխարինվել են


Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների 218 անդամներ չեն ներկայացել տեղամասեր, եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից նրանց փոխարեն հանձնաժողովների նոր անդամներ են նշանակվել։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե քաղաքական ո՞ր ուժերի ներկայացուցիչներ են տեղամասային հանձնաժողովների փոխարինված անդամները, Մուկուչյանը պատասխանեց, որ առայժմ տվյալներ չունեն։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG