Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Մեդվեդեւին Մախաչկալայի դեպքերի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Մախաչկալայում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ահաբեկչության կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը խնդրել է իր կարեկցության եւ զորակցության անկեղծ խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքը՝ բոլոր տուժածներին:

Ռուսաստանի Դաշնության Դաղստանի հանրապետության մայրաքաղաքում երեկ երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 11 կամ 14 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG