Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբաման առաջադրել է Ռիչարդ Մորնինգսթարին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ Ռիչարդ Մորնինգսթարին առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Այդ մասին տեղեկացնում է Բաքվում ամերիկյան դեսպանատունը` հավելելով, որ թեկնածությունը ներկայացվելու է Սենատի հաստատմանը։

Ռիչարդ Մորնիգսթարը ԱՄՆ-ի պետքարտուղարի` եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ բանագնացն է։ Մինչ 2009 թվականին այդ պաշտոնում նշանակվելը նա եղել է «Սթոունբրիջ ինթերնեյշնլ» ընկերության ավագ տնօրեն, դասավանդել Սթենֆորդի իրավաբանական դպրոցում եւ Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում, 1999 - 2001 թվականներին եղել է Եվրամիությունում Միացյալ Նահանգների դեսպանը, 1998 - 1999 թվականներին` ԱՄՆ-ի նախագահի եւ պետքարտուղարի խորհրդականը Կասպյան ավազանում էներգետիկ դիվանագիտության գծով, 1995 - 1998 թվականներին` նախագահի եւ պետքարտուղարի խորհրդականը նախկին խորհրդային նորանկախ պետությունների հարցերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG