Ուրբաթ օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստը:
Այս կազմակերպությունում ստեղծման առաջին օրից սկսած ընդգրկված է եւ Հայաստանը:
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն են փոխանցել նիստի օրակարգում ընդգրկված գլխավոր հարցը։ Ըստ հաղորդագրության, հիմնական հարցը սա է` քննարկվելու են համատեղ միջոցառումները, որ անհրաժեշտ են` հակադարձելու հավաքական անվտանգության սպառնալիքներին եւ վտանգներին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ՀԱՊԿ-ի պատասխանատվության տակ գտնվող տարածքների իրավիճակի վրա։
Ակնկալվում է նաեւ, որ հայկական կողմը գործընկերներին է ներկայացնելու Հայաստանի տարածքում այս տարվա սեպտեմբերի 3-8-ը անցկացվելիք «Համագործակցություն - 2012» համատեղ զորավարժության մասին տեղեկատվություն։ Նշվում է, որ այս զորավարժությունները անցկացվելու են համատեղ միջոցառումների պլանի համաձայն, որը վերաբերում է կառավարման մարմինների օպերատիվ եւ մարտական նախապատրաստությանը եւ 2012-ի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության ուժերի եւ համակարգերի միջոցների ձեւավորմանը։
Աստանայում քննարկվելու է նաեւ հոբելյանական մի նիստ անցկացնելու օրակարգի նախագիծը, որը նվիրված կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազակերպության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։