Մատչելիության հղումներ

Ուրուգվայը վերահաստատում է Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը


Ցեղասպանություն բառը համապատասխանում է հայերի դեմ տեղի ունեցած ոճիրը բնութագրելու համար։ Այդ մասին հայտարարեց Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Լուիս Ալմագրոն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում կայացած միջոցառման ժամանակ։

Ուրուգվայահայ բազմամիութենական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթ ունենալով գործադիր իշխանության անունից` Ալմագրոն վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1965 թվականին աշխարհում առաջինը ճանաչած իր երկրի դիրքորոշումը։

Նախարարը կարեւորել է, որպեսզի վերջապես հաստատվի միջազգային մի դատարան` մարդկության դեմ այս հանցագործությունները դատապարտելու համար։ Նա դրական կարծիք է հայտնել ցեղասպանությունների ժխտման քաղաքականությունը օրենքների միջոցով սահմանափակելու հարցում։

Ալմագրոն ելույթի վերջում հայտնել է, որ առաջիկա շաբաթներին կատարելու է իր առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրուգվայցի նախարարը նշեց, որ հավանական է` Հայաստանում լինի մայիսի 5-6-ը։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG