Մատչելիության հղումներ

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարք ԳաֆԷսճեան արվեստի կենտրոնում


2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքին դասվեցին նաեւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրիլի 21-ի, 22-ի եւ 23-ի միջոցառումները:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց. - «Արվեստի կենտրոնը ձեռնարկեց այս միջոցառմանը համագործակից լինելը, որովհետեւ մեր կարեւորագույն առաքելությունն է ե'ւ համաշխարհային, ե'ւ հայաստանյան կարեւորագույն արժեքները ե'ւ տարածել, ե'ւ ծանոթացնել հանրությանը, որն այս դեպքում գիրքն է: Ունենք 500-ամյա գրատպության պատմություն, եւ մեզ համար իրոք փառք ու պատիվ է ներկայացնել այսպիսի կարեւորագույն փառատոն»:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հայաստանի Մշակույթի նախարարության հետ միասին, հանդիսանում է Երեւանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու եւ Հայ գրատպության 500-ամյակի ծրագրի շրջանակներում կենտրոնում կայանալիք գրքի եռօրյա փառատոնի համակազմակերպիչը:

Ապրիլի 21-ից 23-ը եռօրյա փառատոնի շրջանակներում բոլոր ցանկացողները անվճար հնարավորություն ունեցան այցելելու արվեստի կենտրոնի տարբեր ցուցասրահներ ու ներկա գտնվելու գրքերի շնորհանդեսներին:

Այսօր առավոտյան բացվեց «Գրքի էքսպո» ցուցահանդեսը: «Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մատենաշարի նախաձեռնող, հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր սերունդը ակտիվորեն հետաքրքրվում է գրականությամբ, եւ դա երեւաց հատկապես երեկ՝ երիտասարդ այցելուների մեծ քանակից:

«Հասկացանք, որ գրքասիրությունը դեռ կա: Երեկ հասկացա, որ նոր սերունդը, որին ասում են, թե ինտերնետով է կարդում, չէ, նկատեցինք, որ ձգտումը, սերը դեպի գիրքը կա», - ասաց նա:

Ապրիլի 22-23-ին տեղի ունեցավ թռչնագիր տառերի պատկերում եւ տառածառի տեղադրում Այցելուների կենտրոնում:


please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
XS
SM
MD
LG