Ամերիկացի խոշոր գործարար Դոնալդ Թրամփն ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կիրակի օրը ներկայացրել են Սեւ ծովի ափին էլիտար բնարանային համալիր կառուցելու ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում է վրացական Բաթումի ծովափնյա քաղաքում կառուցել 47-հարկանի Թրամփ աշտարակը։
Շինարարությունը, լիցենզավորման պայմանագրով, իրականացնելու է վրացական «Սիլք Ռոուդ Գրուփ» ընկերությունը։ Սահակաշվիլին նշել է, որ շինկազմակերպությունն ակնկալում մինչեւ տարեվերջ ստանալ շինարարության համար անհրաժեշտ ֆինանսավորումը եւ արդեն 2013-ի սկզբին ձեռնամուխ լինել կառուցապատման աշխատանքներին։