Մատչելիության հղումներ

Բրիտանացի լրագրողները արտաքսվում են Բահրեյնից


Բողոքի ակցիա Բահրեյնում
Բողոքի ակցիա Բահրեյնում
Բահրեյնում Բրիտանական Channel 4 News հեռուստաընկերության նկարահանող խումբը կիրակի օրը բերման է ենթարկվել՝ ընդդիմադիրների բողոքի ակցիան նկարահանելու ժամանակ։ Կարճ ժամանակ անց նրանք ազատ են արձակվել՝ տեղեկացվելով, որ իրենք արտաքսվում են։

Բրիտանացի լրագրողները Բահրեյն էին ժամանել այստեղ անցկացվող «Ֆորմուլա Մեկ» մրցավազքը լուսաբանելու համար։

Բահրեյնում մեծամասնություն կազմող շիա մահմեդականները ամիսներ շարունակ քաղաքական բարեփոխումներ են պահանջում իշխող թագավորական ընտանիքից, որի անդամները սուննի մահմեդականներ են։ Ընդդիմությունը «Ֆորմուլա Մեկ» մրցավազքը դիտարկում է որպես իրենց պահանջների վրա միջազգային հանրության ուշադրությունը բեւեռելու հնարավորություն եւ վերջին օրերին ակտիվացրել է բողոքի ակցիաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG