Մատչելիության հղումներ

Հայ-վրացական խորհրդակցություններ Երեւանում


Ապրիլի 20-ին Երեւանում Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ են կայացել:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից խորհրդակցությունները վարում էր փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի արտգործնախարարության կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վրացական երկկողմ օրակարգի` քաղաքական, տնտեսական եւ գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր: Հայ եւ վրացի դիվանագետներն անդրադարձան միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ», - ասված է Հայաստանի արտգործանախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG