Մատչելիության հղումներ

Մի զինվոր մահացել է, մյուսը հրազենային վիրավորում է ստացել


Ապրիլի 18-ին ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում:

Ինչպես տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Ըստ նույն աղբյուրի՝ վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG