Մատչելիության հղումներ

Երեկվա միջադեպի կապակցությամբ հետաքննություն է կատարվում


Երեկ ժամը 19.30 Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանը Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ-ի նախընտրական շտաբում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անծանոթ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն եւ ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով վնասվածքներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ոստիկանությունը։

Ոստիկանության փոխանցմամբ` նույն օրը ժամը 19.45 հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բաբկեն Գարոյանը:

Գայանե Առուստամյանին եւ Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG